Ես Մուշեղ Բարսեղյանն եմ, ծնվել եմ 1999 թվականին Հայաստանում։ 2005 թվականին ընդունվել եմ միջնակարգ դպրոց։ 2014 թվականին ավարտելով դպրոցը՝ ընդունվել եմ Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի քանդակի ֆակուլտետը, այնտեղ սովորել եմ 5 տարի։ Ստեղծագործում եմ և ապրում արվեստով։
Զբաղվում եմ նաև գրաֆիկայով, ժանր ընտրելիս սահմաններ չեմ ընդունում և աշխատում եմ ազատ՝ տարբեր կերպարների համադրությամբ և լուծումներով։ Աշխատում եմ տարբեր նյութերով, ինչպիսիք են բրոնզը, փայտը, քարը, երկաթը. տվյալ գրաֆիկաները արված են յուղով և թթվանյութով։ Մասնակցել եմ մի շարք սիմպոզիումների ու ցուցահանդեսների։ Ունեցել եմ նաև անհատական ցուցահանդես։
Մուշեղը երևում է, մի կողմից, որպես կայացած ստեղծագործող, մյուս կողմից՝ որպես փորձառու որոնող, որը հենց հիմա գտավ նոր նյութ։ Նրա աշխատանքները գաղափարական և կատարման բնույթով արված են անառարկելի, հասկանալի, քանի որ նպատակն ու լուծումները միանգամայն արդարացված են։ Օգտագործելով տարբեր նյութեր (բրոնզ, կավ, պլաստիկ և այլն)՝ ստեղծագործողը կարողացել է ստեղծել լիարժեք կերպարներ, որոնք ունեն պատմություն` անցյալ ու ներկա։
Մուշոն հայ ժամանակակից քանդակագործության մեջ հսկա է, որ ապագայում կերևա մոտիկից։ Նրա ստեղծագործությունները շրջում են կյանքով մեկ ու գտնում իրենք իրենց տեղակայման վայրը։ Այս քանդակային տանկիստի աշխատանքները բավականին տարբեր են թե ասելիքով, թե նյութերի զանազանությմաբ և թե մտքով, որը Մուշոն տալիս է ստեղծագործություններին։ Ստեղծագործությունները վերցված են կյանքից և ներդրված են կյանքի մեջ։
Մուշոն երիտասարդ ու տեսանելի քանդակագործ է, ինքն իր ցուցանակն է ու իր ուսուցիչը, ինքն իր տարածողն ու արձագանքողն է։ Անդադար աշխատանքի արդյունքում է, որ Մուշոն կարողացել է գերազանցել իրեն ու ցույց տալ քանդակագործի ուժը։
Փորձարարական լուծումները քանդակում` Մուշոյի աշխատանքների կորիզն են հանդիսանում, նյութը ընտրում է պատահական ու պատահական նյութով ստեղծում այն, ինչը չեն անում սովորաբար։